«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2001-10-13 | #187, 2001-10-16 | #188, 2001-10-17


ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-ի երեկոյան մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուկրաինայի արտգործնախարար Ա.Զլենկոյի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնեցին ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, նախատեսված է հայ-ուկրաինական համատեղ կոմյունիկեի ընդունում, այլ փաստաթղթերի ստորագրում: Ուկրաինական պատվիրակության անդամները կմասնակցեն Տեռնոպոլյան ժողովրդական տնտեսության ակադեմիայի Երեւանի մասնաճյուղի բացման արարողությանը: Ուկրաինայի արտգործնախարարին կընդունեն ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանը, ԱԺ նախագահ Ա.Խաչատրյանը, վարչապետ Ա.Մարգարյանը, ԱԳ նախարար Վ.Օսկանյանը: Ա.Զլենկոն կայցելի Մայր Աթոռ Սբ Էջմիածին: Պատվիրակությունը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4