Երեկ Հայաստանի գրողների տանը հայ մտավորականությունը վերջին հրաժեշտը տվեց արձակագիր, պատմավիպասան Հայկ Խաչատրյանին: 75-ամյա տարիքում վախճանված գրողը ժամանակին աշխատել է «Արմենպրես» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, «Հայրենիքի ձայն» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1976-իցՙ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ, ապաՙ պատասխանատու քարտուղար:
Հայկ Խաչատրյանին ճանաչում բերեցին հատկապես պատմական թեմաներով ստեղծած նրա վեպերըՙ «Տիգրան Մեծ», «Էրեբունի», «Արտավազդ», «Արտաշես», «Քերթողահայրը», «Խաշխաշ», «Երվանդ Սակավակյաց» եւ այլն: