«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2001-10-13 | #187, 2001-10-16 | #188, 2001-10-17


ԳԵՐՄԱՆԱՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՍՏԱՆՁՆԵՑԻՆ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ

Շախմատի աշխարհի թիմային առաջնությունն աստիճանաբար արագություն է վերցնում: Երեկ կայացավ մրցաշարի 5-րդ տուրը, որի արդյունքները զգալի փոփոխություններ մտցրեցին աղյուսակում: Ցավոք, այս անգամ Հայաստանի հավաքականն անհաջող հանդես եկավ եւ իր միավորների պաշարն ավելացրեց ընդամենը 1-ով: Մեր հավաքականի մրցակիցը Գերմանիայի ընտրանին էր, որը նախորդ 4 տուրերում բավական հաջող խաղ էր ցուցադրել եւ 10,5 միավորով ընթանում էր մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Հավաքականների առաջատարներիՙ Վլադիմիր Հակոբյանի եւ Արթուր Յուսուպովի մրցամարտն ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա 2-րդ եւ 3-րդ խաղատախտակների մոտ հանդես եկած Սմբատ Լպուտյանն ու Աշոտ Անաստասյանն անհաջողության մատնվեցին, պարտվելով համապատասխանաբար Լուտցին եւ Գրաֆին: Վերջինն իր մրցախաղն ավարտեցին Արտաշես Մինասյանն ու Լյութերը: Նավակային վերջնախաղում թեեւ գերմանացի շախմատիստը մեկ ձի ավել ուներ, սակայն Մինասյանը գեղեցիկ կոմբինացիայի շնորհիվ հասավ ոչ-ոքի արդյունքի:

Հաղթելով 3-1 հաշվով, Գերմանիայի հավաքականը վաստակեց 13,5 միավոր եւ շրջանցելով Հայաստանի շախմատիստներին, ստանձնեց առաջատարի դերը: Ճիշտ է, մեր հավաքականը մեկ մրցախաղ պակաս է անցկացրել եւ, փաստորեն, հանդիսանում է մրցաշարի պոտենցիալ առաջատարը: Այսօր մեր շախմատիստները կմրցեն Կուբայի հավաքականի հետ: 5-րդ տուրում խաղից ազատ էր չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկըՙ Ռուսաստանի ընտրանին: Տուրի մնացած հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

Կուբա-Մակեդոնիաՙ 3-1

Դոմինգես-Միտկովՙ 1-0

Վերա-Նեդեւՙ 0,5-0,5

Արենչիբիա-Ստամենկովՙ 1-0

Դելգադո-Ստոյանովսկիՙ 0,5-0,5

Ուկրաինա-Հունգարիաՙ 2,5-1,5

Պոնոմարյով-Լեկոՙ 0,5-0,5

Բակլան-Գիմեշիՙ 0,5-0,5

Էյգրն-Ռուխՙ 1-0

Մալախատկո-Աքսՙ 0,5-0,5

Ուզբեկստան-Իրանՙ 3,5-0,5

Կասիմջանով-Մաղամիՙ 1-0

Սաֆին-Զարդաստՙ 0,5-0,5

Վահիդով-Ղորբանիՙ 1-0

Եգին-Ռողարիՙ 1-0

Մրցաշարային աղյուսակ

1. Գերմանիա - 13,5 (20)

2. Հայաստան - 12 (16)

3. Ռուսաստան - 11 (16)

4. Ուկրաինա - 11 (16)

5. Կուբա - 10,5 (20)

6. Ուզբեկստան - 8,5 (16)

7. Հունգարիա - 8 (20)

8. Իրան - 3,5 (20)

9. Մակեդոնիա - 2 (16)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4