Շարունակվում է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Չինաստանում:
Հոկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի ազգային պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Չի Խաոտյանի հետ: Նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-չինական համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող խնդիրներ:
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ընդունել է Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական խորհրդի նախագահի տեղակալ Խու Ձինտաոն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունների ներկա մակարդակն ու հեռանկարները:
ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ