Իսկ «Արմենտելը»ՙ հրաժարվում մեկնաբանել
Երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ նախարար Անդրանիկ Մանուկյանը հանձնարարական է ստորագրել, որում «Արմենտելի» գործադիր տնօրեն Նիկոլաս Յորղուլասից պահանջվել է միջոցներ ձեռնարկել րոպեավճար չկիրառելու նախարարի օգոստոսի 31-ի հանձնարարականի խախտման վերացման համար: Այսինքնՙ «Արմենտելի» ղեկավարությունից պահանջվել է փոստային ծառայություններից հետ վերցնել բաժանորդներին ուղարկված սեպտեմբերի հաշիվները: Խախտումը չվերացնելու դեպքում «Արմենտելի» գործելակերպը «Լիցենզավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի հիմունքներով կարող է որակվել չարամիտ խախտումՙ դրանից բխող բոլոր հետեւանքներով»:
Տրանսպորտի եւ կապի նախարարության այս հաղորդագրության կապակցությամբ «Արմենտելի» տեսակետին ծանոթանալու նպատակով դիմեցինք ընկերության լրատվական ծառայությանը, որտեղից մեզ պատասխանեցին, որ ընկերությունը չի ցանկանում մեկնաբանություն տալ:
Ա. Մ.