«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2001-10-17 | #189, 2001-10-18 | #190, 2001-10-19


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՆՇԱՆԱԿՅԱԼ ԴԵՍՊԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԿՈՆԳՐԵՍԻ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ

Նախագահ Բուշի կողմից Հայաստանում Մ. Նահանգների դեսպան նշանակված Ջոն Մ. Օրդուեյը երեկ ներկայացավ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարի Վաշինգտոնի գրասենյակը: Օրդուեյը, որ նախապես Մոսկվայում Մ. Նահանգների դեսպանատանը զբաղեցնում էր ամերիկյան առաքելության պետի տեղակալի պաշտոնը, փոխարինելու է Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Մայքլ Լեմոնին, որն ավարտել է իր պաշտոնավարության շրջանը: Լսումներին, որը նախագահում էր սենատոր Ռոբերտ Տորիչելին, Օրդուեյը ողջունեց Կոնգրեսի շահագրգիռ մոտեցումը Հայաստանի եւ Կովկասի նկատմամբ եւ ընդգծեց, որ Մ. Նահանգները գերազանց հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Սենատոր Տորիչելին խոստացավ իր գործընկերների հետ արագացնել դեսպանի նշանակման գործընթացը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4