ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 12-ի կեսօրից մինչ օրս Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը զրկված է ռադիոյից: Նոյեմբերյանի տարածաշրջանում գործում է միայն լարային ռադիոկապ: «Արմենտել» ՓԲԸ Նոյեմբերյանի հեռախոսային հանգույցի պետ Ռազմիկ Եսայանը հայտնեց, որ Երեւանից հաղորդումներ չեն ստանում, որի պատճառն իրեն հայտնի չէ: