Կառավարության երեկվա նիստում քննարկվեց ՀՀ էներգետիկայի բնագավառի մասնավորեցման ռազմավարության մասին որոշումը: ՀՀ ԱԺ ընդունած 2001-2003 թթ. մասնավորեցման օրենքում ընդգրկված են նաեւ էներգետիկ համակարգի օբյեկտներ (բացի ռազմավարական նշանակության օբյեկտներիցՙ ՀԱԷԿ-ից, բարձրավոլտ ցանցերից եւ այլն), եւ, ըստ էներգետիկայի նախարար Կ. Գալուստյանի, մինչեւ մասնավորեցումը պետք է հստակեցվեն դրանց նկատմամբ համապատասխան մոտեցումները: Այդ օրենքով առաջնահերթ սեփականաշնորհման են դրված երեք էլեկտրաէներգիա արտադրող կայաններըՙ Հրազդանի ՊՇԷԿ-ը, Երեւանի ՋԷԿ-ը, Որոտանի եւ Սեւան-Հրազդան կասկադները, կան նաեւ սեփականաշնորհման դրված շինարարական եւ մոնտաժային ընկերություններ, որոնք նույնպես առանձնահատուկ մասնավորեցում են պահանջում: Երեկ կառավարության քննարկմանն էր դրված նաեւ էլեկտրաէներգետիկ համակարգի հաղորդող եւ բաշխիչ էլեկտրացանցերի տարանջատման որոշումը, ըստ որի նախատեսվում է տարանջատել բազմավոլտ եւ բաշխիչ ցանցերըՙ 110 կվոլտի սահմանագծում: Ինչն, ի դեպ, կարելի է համարել նախապատրաստություն մասնավորեցմանՙ ինչպես բաշխիչ, այնպես էլ բարձրավոլտ ցանցերի պարագայում:
Գ. Մ