«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2001-10-18 | #190, 2001-10-19 | #191, 2001-10-20


ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵՎ ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ԱՌԱՅԺՄ ՉԿԱՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունները եւ դատախազությունը համատեղ օպերատիվ աշխատանքներ են իրականացնում վարչապետին կից վերահսկողության ծառայության նախկին պետ Գագիկ Պողոսյանի մոտ 2 ամիս առաջ կատարված սպանության բացահայտման ուղղությամբ, -այսօր հրավիրած մամլո ասուլիսում ասաց ՀՀ ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արարատ Մահտեսյանը: Նա նշեց, որ քրեական գործով առայժմ ձերբակալվածներ եւ կալանավորվածներ չկան: Ա. Մահտեսյանն ասաց, որ շարունակվում է նաեւ «Առագաստ» սրճարանում վերջերս տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության քրեական գործի նախաքննությունը: Գեներալ-մայորի խոսքերով, հարցաքննվել են բազմաթիվ մարդիկ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: ՆԳ փոխնախարարը նշեց, որ այս քրեական գործով նույնպես առայժմ ձերբակալվածներ եւ կալանավորվածներ չկան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4