Երեկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ IREX/IATP եւ Project Harmony ծրագրերի համագործակցության շնորհիվ Վանաձորում բացվեց «Ինտերնետ» կենտրոն:
ՄԱԶԾ-ն 1997 թ. ստեղծեց հայկական ազատ ցանցը (Armenian Freenet) որպես ինտերնետային ուսուցողական կենտրոն, իսկ Օժանդակություն տեղեկացված հասարակությանը եւ ժողովրդավարական զարգացմանը» ծրագիրն այս տարի նախատեսել է հայկական ցանցի ծառայությունը հնարավոր դարձնել Երեւանի սահմաններից դուրս: Այն հնարավորություն կընձեռի տեղական եւ մարզային իշխանություններին օգտվելու տեղեկատվական տեխնոլոգիաներից եւ դրանք ծառայեցնելու աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը: Վանաձորի «Ինտերնետ» կենտրոնի բացումը տեղի ունեցավ ՄԱԶԾ-ի եւ միջազգային հանրության նշած «Աղքատության դեմ պայքարի» միջազգային օրվա շրջանակներում:
Ռ. Պ.