«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2001-10-18 | #190, 2001-10-19 | #191, 2001-10-20


ԿԱՍՊԱՐՈՎԻ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՍԵԱՆՍԸ

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը երկու տուրից բաղկացած միաժամանակյա սեանս է անցկացնում Չեխիայի հավաքականի դեմ, որի կազմում են մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը, Զբենիկ Հրաչեկը, Վլաստիմիլ Բաբուլան եւ Թոմաշ Օրալը:

Առաջին տուրն ավարտվեց Կասպարովի հաղթանակովՙ 2,5-1,5;Աշխարհի չեմպիոնը սպիտակներով հաղթեց Մովսիսյանին եւ Բաբուլային, սեւ խաղաքարտերով ոչ-ոքի խաղաց Հրաչեկի հետ եւ պարտվեց Օրալին:

Այսօր մրցակիցները 2-րդ անգամ կնստեն խաղասեղանների շուրջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4