«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2001-10-20 | #192, 2001-10-23 | #194, 2001-10-25


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ զեկույցի մեջ այնուամենայնիվ տեղ է գտել Հայոց ցեղասպանության ճանաչման կետը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, այսօր Եվրախորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ զեկույցում մեծ ջանքերով հաջողվել է մտցնել նաեւ կետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ֆրանսիացի պատգամավոր Ալեն Լամասուի կազմած զեկույցում տեղ է գտել նաեւ «կոչ ենք անում Թուրքիայինՙ ընդունել 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը» նախադասությունը: Իսկ Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Շառլ Պասկուայի կազմած փոփոխված առաջարկում կոչ է արվում Թուրքիայինՙ Հայաստանի հետ քաղաքական եւ դիվանագիտական երկխոսություն սկսել: Լամասուն հայտարարել է, որ փոփոխված առաջարկի չընդգրկման համար մեծ պայքար էր ծավալվել: «Հյուրիյեթը» հիշեցնում է, որ դեռ անցյալ տարի Եվրախորհդի զեկույցում, որը կազմվել էր ֆրանսիացի պատգամավոր Ֆիլիպ Մորիլյոնի կողմից, վերջին պահին փոփոխություն մտցվեց, որի համաձայն կրկին կոչ էր ուղղվում Թուրքիայինՙ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4