«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2001-10-20 | #192, 2001-10-23 | #194, 2001-10-25


ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼՈՒ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

ԹԵՀՐԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երկօրյա աշխատանքային այցով Թեհրանում գտնվող հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հոկտեմբերի 23-ին Իրանի տնտեսության եւ ֆինանսների նախարար Մեհդի Քարբսյանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր:

Ըստ ԻՌՆԱ-ի, Գալուստյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի Թեհրան կատարելիք այցի համար հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը պատրաստելու է փոխհամաձայնության պայմանագիր, որը կվավերացվի երկու երկրների նախագահների կողմից: Պատրաստվել է նաեւ Իրանը Հայաստանին կապող Քաջարանի թունելի կառուցման նախագիծը, իսկ «Ագարակ» համատեղ էլեկտրակայանի շինարարությունը կսկսվի հաջորդ տարեսկզբին: Սպասվում է, որ այդ կայանը կապահովի Իրանի էներգետիկ կարիքները տարվա առաջին կեսին եւ ՀՀ կարիքներըՙ տարվա երկրորդ կեսին: Քննարկվել են նաեւ այցահրավերների ռեժիմի պարզեցման, նավթամշակման գործարանի կառուցման, ՀՀ-ին իրանական նավթի վաճառքի, Արաքս գետի վրա ամբարտակի կառուցման հարցերը: Ըստ հայ նախարարի, Նուրդուզի սահմանային առեւտրակետի ակտիվացումը կխթանի հայ-իրանական առեւտրային հարաբերությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4