ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում չորեքշաբթի գիշերը սպանվել է Լենինգրադյան կայարանատան սրճարանատեր Յուրի Գրիգորյանը: Վարձու մարդասպանը 40-ամյա Յուրի Գրիգորյանին գնդակահարել է Նովոլեսնայա փողոցում հոկտեմբերի 23-ի կեսգիշերին: Գրիգորյանը վախճանվել է գլխի երեք հրազենային վերքերից: Քննիչները ենթադրում են, որ սպանությունը պատվիրված է բնույթ ունի: «Ինտերֆաքսի» համաձայն, կատարվում է հետաքննություն: