«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2001-10-20 | #192, 2001-10-23 | #194, 2001-10-25


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՍՏԱՆԱ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հերթական անգամ հայտարարել է ուժային եղանակով ղարաբաղյան հարցի կարգավորման մասին: Մեդիամաքս գործակալության տվյալներովՙ Ալիեւը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ղարաբաղյան հարցի կարգավորման նոր ընդունելի առաջարկ ներկայացնել, հակառակ դեպքում իրենք հարցը կլուծեն ռազմական ճանապարհով: Պաշտոնական Բաքվի հերթական ռազամատենչ հայտարարությանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը շատ կտրուկ պատասխանեց, որ եթե Ադրբեջանը փորձի նման միջոցներով ԼՂ հիմնահարցը լուծել, դա կլինի նրա «վերջնական պարտության սկիզբը»:

Գ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4