«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2001-10-27 | #197, 2001-10-30 | #198, 2001-10-31


ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԴԱՏԻ ՕՐԸ ԴԵՌ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ազատ Արշակյանի դեմ հարուցված քրեական գործը կքննվի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ: Այս մասին հայտնեցին դատարանից: Նույն աղբյուրից տեղեկացրին նաեւ, որ դատավարության սկսվելու օրը դեռեւս չի նշանակված: «Անկախության բանակ» հասարակական կազմակերպության վարչության անդամ, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախկին նախագահ, ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի եւ առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր Ազատ Արշակյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 232 հոդվածի առաջին մասովՙ ապօրինի զենք-ռազմամթերք պահելու մեջ: Արշակյանը չի ընդունում մեղադրանքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4