ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները պահանջում են կայանի ղեկավարությունից լիովին մարել աշխատավարձի պարտքերը, սպառնալով հակառակ դեպքում գործադուլ հայտարարել, ինչը կտապալի նոյեմբերի 5-ին նախատեսված կայանի վերագործարկումը: ՀԱԷԿ-ի աշխատողները աշխատավարձ չեն ստացել այս տարվա մայիսից: Ինչպես հատնի դարձավ հավաստի աղբյուրներից, օրերս կայանի որոշ ստորաբաժանումներ ստացել են երկու ամսվա աշխատավարձ: Սակայն այդ հանգամանքը չազդեց կոլեկտիվի որոշման վրաՙ նախքան ՀԱԷԿ-ի վերագործարկումը պահանջել ամբողջությամբ վճարել պարտքերը: