«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2001-10-27 | #197, 2001-10-30 | #198, 2001-10-31


«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՍՊԱՍՈՒՄ Է ՏՆՕՐԵՆԻՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, ըստ որի ՀՀ կառավարությունը «Արմենտել» համատեղ ձեռնարկությանը հրավիրում է 60-օրյա բանակցություններիՙ բոլոր վիճելի հարցերը քննարկելու եւ լուծման ուղիներ որոնելու համար: Ձեռնարկության հասարակայունության հետ կապերի վարչությունից ասացին, որ հիշյալ հայտարարությունը ուղարկվել է «Արմենտելի» գլխավոր գործադիր տնօրեն Ն.Յորղուլասին, որը ներկայումս գտնվում է Հունաստանում, եւ սպասում են նրա պատասխանին: Տնօրենը Հայաստան կվերադառնա նոյեմբերի 2-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4