ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր, տեղական ժամանակով ժամը 8 անց 31 րոպեին Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Ինչպես հայտնեցին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, ուժգնությունը էպիկենտրոնում, որը գտնվում է Կիրովաբադ քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արեւելք, կազմել է 5 բալ: