«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2001-10-27 | #197, 2001-10-30 | #198, 2001-10-31


«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ»

ԲԱՔՈՒ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանական ժողովուրդը պաշտպանում է չեչեն ժողովրդի ազգային ազատագրական պայքարը: «Զերկալոյի» հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի պատգամավոր, Ադրբեջանի Ժողովրդավարական կոնգրեսի նախագահ Իսա Ղամբարը: Պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է հարգանքով վերաբերվի չեչեններին, որոնք հարկադրաբար հեռացել են մշտական բնակության վայրից: «Անվայել հարձակումները չեչեն փախստականների նկատմամբ հակասում են հյուրընկալության կովկասյան սկզբունքներին», հայտարարել է Ի. Ղամբարը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4