«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2001-10-27 | #197, 2001-10-30 | #198, 2001-10-31


«ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐԸ» ԿՀԱՌՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Գյումրու երկու գլխավոր հրապարակներից մեկըՙ կենտրոնականը, մինչեւ օրս անուն չունի, իսկ Անկախության հրապարակում այս էլ քանի տարի թափուր է մնում Լենինի արձանի լքված պատվանդանը: Քաղաքապետարանի որոշմամբ շուտով այստեղ կտեղադրվի... Աստվածամոր բրոնզաձույլ արձանը: Քանդակի հեղինակը Շիրակի մարզի նկարիչների միության նախագահ, արդեն ճանաչում ունեցող արվեստագետ Արտուշ Պապոյանն է:

Հրապարակի համայնապատկերի ամբողջացումից բացի «Աստվածամայր» քանդակն արժեքային փոփոխությունների յուրատեսակ խորհրդանիշ կլինիՙ իր ներկայությամբ վերհառնումի հույս ու հավատ ներշնչելով աղետի վերքերը դեռ չբուժած քաղաքի բնակիչներին:

Գյումրու վերականգնման ընդհանուր համապատկերում որոշակի դեր է պատկանում քաղաքի հրապարակներին: Սեպտեմբերին Շառլ Ազնավուրի արձանը տեղադրվեց քաղաքի այժմ արդեն նրա անունը կրող հրապարակում: «Աստվածամայր» քանդակը պատրաստ կլինի մոտ երկու ամսից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4