«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2001-10-30 | #198, 2001-10-31 | #199, 2001-11-01


ՀՅԴ-Ն ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՇԱՀԱՐԿԻ, ԲԱՅՑ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ Է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հովհաննիսյանը վստահ է, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հրահանգել իր թիկնազորին հաշվեհարդար տեսնել Պողոս Պողոսյանի հետ: Հայտարարելով այս մասին ԵՊՀ ուսանողների հետ հոկտեմբերի 31-ին կայացած հանդիպման ժամանակ, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ՀՅԴ-ն Պողոս Պողոսյանի սպանությունը շահարկման առարկա չի դարձնելու, բայց արդարություն պահանջելու է:

Առայժմ ՀՅԴ-ն սպասողական վիճակի մեջ է, ունի որոշակի մտահոգություններ, դժգոհություններ, եւ այս հարցով մշտական կապի մեջ է դատախազության հետ, նշեց Վահան Հովհաննիսյանը: ՀՅԴ Բյուրոյի անդամն ընդգծեց. «Մենք չենք պնդում, որ միտումնավոր սպանություն է եղել, հնարավոր է, որ սպանությունը եղել է ոչ միտումնավոր, բայց մարդը կորցրել է իր կյանքը, եւ մեղավորները պետք է պատասխան տան»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4