«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2001-10-30 | #198, 2001-10-31 | #199, 2001-11-01


ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը շարունակում է ընթանալ ցուցմունքների հրապարակման փուլով. երեկ հրապարակվում էին ամբաստանյալ Ն. Հունանյանիՙ օգոստոսին տրված ցուցմունքները: Հրապարակման այս գործընթացը կշարունակվի առնվազն մեկ շաբաթ եւս: Երեկվա դատական նիստի միապաղաղ ընթացքը որեւէ կերպ չխախտվեց, թեպետ նախատեսված էր, որ դատավորը կհրապարակի ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկանքը: Հիշեցնենք, որ ամբաստանյալ Կարեն Հունանյանը դատարանում մի քանի անգամ հանդես էր եկել միջնորդություններովՙ ԱԱՆ քննչական մեկուսարանում իրեն ճնշումների ենթարկելու վերաբերյալ: Ի պատասխան այդ միջնորդություններիՙ դատարանը պարտավորվել էր վերոհիշյալի մասին տեղյակ պահել է ՀՀ գլխավոր դատախազությանը: Այսպիսով, դատախազության պատասխան տեղեկանքն արդեն ստացվել է եւ առաջիկայում կհրապարակվի դատարանում:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4