«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2001-10-30 | #198, 2001-10-31 | #199, 2001-11-01


ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ԼԵԶՎԻ ՕՐԵՆՔԸ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությաՆ վերահսկողության բաժինը 2001 թ. հունվարից կատարել է 119 տեսչական ստուգայց, որից 7-ըՙ բուհերում: Ստուգված բոլոր տնտեսվարող սուբյեկտներում արձանագրվել են լեզվի օրենքի խախտումներՙ ոչ հայերեն գործավարություն, ցուցանակների հայերեն ձեւավորման բացակայություն եւ այլն: Լեզվի պետական տեսչություն լրատվության բաժի տվյալներով, ստուգայցից հետո 79 սուբյեկտ վերացրել է իրավախախտումները, որից 4-ըՙ տուգանվելուց հետո: 24 սուբյեկտ դեռեւս չի վերացրել խախտումը, որոնցից 4-ը նույնպես տուգանվել է: Վարչական վարույթի համար ներկայացված իրավախախտման 1 գործ ընթացքի մեջ է: 8 կազմակերպություններում դեռեւս շարունակվում են ստուգումները:

Լեզվի պետական տեսչության հաղորդմամբ, արդեն կառավարություն է ներկայացվել ՀՀ լեզվաքաղաքականության պետական ծրագրի լրամշակված նախագիծը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4