Սպանվել են 11, վիրավորվելՙ 6 խաղաղ բնակիչներ
«Ռոյթեր» գործակալությունը հաղորդում է, որ չորեքշաբթի ամերիկա-բրիտանական օդուժը հերթական անգամ սխալվել է. ռումբերից մեկն ընկել եւ ավերել է Ղանդահար քաղաքի Կարմիր խաչի հիվանդանոցը: Սպանվել են առնվազն 11 եւ վիրավորվել 6 մարդիկՙ բժիշկներ, հիվանդներ: Վերջիններիս կապը Թալիբանի եւ «Ալ Ղաիդայի» հետ չի հաստատվում:
Ամերիկա-բրիտանական ռմբահարումների 25-րդ օրը Թալիբանի կառավարությունը լրագրողների մի խմբի է տարել Ղանդահար եւ ցույց տվել ռմբահարումներից ավերված քաղաքացիական օբյեկտները: Երեկ Իսլամաբադում Թալիբանի դեսպանը մամլո ասուլիսում ԱՄՆ-ին մեղադրել է աֆղան ժողովրդի ցեղասպանություն իրականացնելու մեջ: Ըստ «Afghan Islamic Press» գործակալության, ռմբահարումներից սպանվել են շուրջ 1.500 խաղաղ բնակիչներ: ԱՄՆ իշխանությունները չեն բացառում, որ ռմբահարումների հետեւանքով խաղաղ բնակիչներ են սպանվումՙ ընդսմին նշելով, որ Թալիբանի հրապարակած 1500 թիվը չափազանցված է:
Հակաթալիբյան Հյուսիսային դաշինքի գեներալներից Մ. Հասանն ասել է, որ թալիբների ռազմական դիրքերին ԱՄՆ օդուժի հարվածները բավականաչափ սակավ են եւ ոչ պարբերաբար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մեկ այլ գեներալՙ Ռաշիդ Դոստումը, նշել է, որ իր հրամանատարության տակ կան ամերիկացի զինվորականներ, որոնք ցուցաբերում են լոկ հումանիտար օգնություն:
Թ. Հ.