Համաձայն CNN-ի, Միացյալ Նահանգները խնդրել է Թուրքիային զինվորներ ուղարկել Աֆղանստան: Անկարայում թուրք պաշտոնյաներն ասել են, որ ԱՄՆ խնդրանքին Թուրքիան դրական մոտեցում ունի: Չորեքշաբթի օրը թուրքական զինվորական աղբյուրները CNN-ին տեղեկացրել են, որ առաջին փուլում Աֆղանստանի «Հյուսիսային դաշինքի» վերահսկողության տակ գտնվող տարածք կուղարկեն ռազմական խորհրդատուների, իսկ թուրքական զորքեր կարող են ուղարկել ավելի ուշ: