Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆոլկեր Զայթցին, որի պաշտոնավարումը Հայաստանում ավարտվում է, տեղեկացնում է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչությունը: Պաշտպանության նախարարը բարձր գնահատեց դեսպանի պաշտոնավարումը Հայաստանում, որի ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները զարգացել են, եւ հույս հայտնեց, որ հետագա գործունեության ընթացքում դեսպանը կշարունակի հայ-գերմանական կապերի ամրապնդման գործը: