«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԾՆՈՒՆԴՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 2,5 ԱՆԳԱՄ

Գավառ քաղաքում ծնելիության ցուցանիշները հասել են այնպիսի աստիճանի, որ անգամ զիջում են մահացածության թվին: Գավառի ծննդատան գլխավոր բժիշկ Հովհաննես Չիչոյանի ներկայացրած տվյալների վիճակագրական պատկերը ցույց է տալիս այս տխուր իրողությունը: Վիճակագրության համաձայնՙ տարեցտարի նկատվում է նվազման միտում: Այսպես, 1998-ին գրանցվել է 830, 1999-ինՙ 800, 2000-ինՙ 720 ծնունդ: Իսկ տասնամյակի կտրվածքով նվազման ցուցանիշը կազմում է 2,5 անգամ: 1991 թ. Գավառում ծնվել է 1400 երեխա, իսկ 2001-ի անցած տասն ամիսներինՙ 500 երեխա, իսկ մինչեւ տարվա վերջ ծնունդների թիվը, ըստ երեւույթին, կարող է հասնել լավագույն դեպքում 550-ի:

Ծննդատան գլխավոր բժիշկն այս իրողությունը կապում է առաջին հերթին սոցիալական վիճակի հետ: Սակայն, ըստ նրա, պակաս կարեւոր դեր չի խաղում նաեւ այն, որ ծննդաբերելու տարիքի կանայք հիմնականում գտնվում են Հայաստանից դուրս: Բոլոր դեպքերում փաստն այն է, որ այսօր նոր կազմավորվող ընտանիքները, լավագույն դեպքում, ունենում են երկու երեխա:

Գավառ քաղաքի օրինակով բերված վիճակագրությունը, ըստ իս, նույնն է Հայաստանի ամբողջ տարածքում: Եվ երեւի թե ժամանակն է, որ պետությունը ճանապարհ գտնի խրախուսելու հայ երեխայի ծնունդը: Վերջապես կարելի է, չէ՞, ընտանեկան նպաստների համար հատկացվող միլիարդների փոխարեն գումարներ տալ երեխաներ ծնող ընտանիքներին:

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4