«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


ԲԱՔՎԻ ՍԵՄԻՆԱՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

ԲԱՔՈՒ, 1 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի մերձակայքում գտնվող «Գյանջլիկ» հանգստյան տանն ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցներում ղարաբաղյան հակամարտության լուսաբանմանը նվիրված սեմինար:

Սեմինարին, որը Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ կազմակերպել են Երեւանի, Բաքվի եւ Ստեփանակերտի մամուլի ակումբները, մասնակցում են լրագրողներ Ադրբեջանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Ավելի վաղ նման միջոցառումներ են անցկացվել Երեւանում եւ Ստեփանակերտում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4