«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԸՙ ԱՆՀԻՄՆ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎԱԾ

«Ազգ» օրաթերթի խմբագրությունը երեկվանից անհիմն հոսանքազրկված է, եւ այս համարը «ծնվել» է «խրամատային պայմաններում»ՙ «դվիժոկով»: Պատճառը պարզելու տնօրինության բոլոր ջանքերն անցան ապարդյուն: Երեւանի «Կենտրոն» էլցանցի տնօրենը տեղում չէր մինչեւ երեկո, իսկ տեղակալներն անջատումը վերագրում էին ինչ-որ 40 հազար դրամ պարտքին, այն պարագայում, երբ «Կենտրոն» էլցանցի ներկայացրած հաշիվները վճարված են: Չհամաձայնեցին նույնիսկ այն առաջարկին, որ ժամանակավոր միացվի էլեկտրականությունը, մինչեւ պարզվի իսկությունը: Չօգնեց նաեւ մանրամասն բացատրությունը, որ ոչ միայն հայաստանաբնակ ընթերցողն է զրկվում մամուլի միջոցից, այլեւ «Ազգը» կարդում են աշխարհի 60-ից ավելի երկրներումՙ չորս լեզուներով (ինտերնետ տարբերակով):

Այս ամենից մի բան պարզ էՙ բաշխիչ ցանցերը ՀՀ-ում պետք է սեփականաշնորհվեն, որպեսզի վերջնականապես բացառվի «մասնագետի» ոչ միայն հաշվիչին մատով կպնելու հնարավորությունը, այլեւ վերանա նման անտերությունը:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4