«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2001-11-01 | #200, 2001-11-02 | #201, 2001-11-03


ԱՌԱՋՆԱՅԻՆՆԵՐԻՑ Է ՊԱՅՔԱՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոյին եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Ռոբերտ Քոչարյանը, որը ներկայումս ղեկավարում է Հավաքական անվտանգության խորհուրդը, եւ նրա զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 11-ից հետո միջազգային ասպարեզում ստեղծված իրավիճակը եւ այդ համատեքստում Հավաքական անվտանգության խորհրդի առջեւ դրված խնդիրները:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ ԱՊՀ անդամ-պետությունները, մասնավորապես Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակիցները միջազգային ահաբեկչության դեմ պայքարը համարում են իրենց համատեղ գործունեության առաջնություններից մեկը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4