«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2001-11-01 | #200, 2001-11-02 | #201, 2001-11-03


ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՆ ԻՐԱՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախապես համաձայնեցված պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն հետաձգվել է: Ինչպես տեղեկացվել էր, այցը պետք է կայանար նոյեմբերի 10-12-ը: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանն «Ազգին» տեղեկացրեց, որ նոյեմբերի 10-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում սպասվում է Իրանի նախագահ Մոհամադ Սեյեդ Խաթամիի ելույթըՙ «Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով: Հայաստանի նախագահի Իրան այցելության հետաձգումը քաղաքական որեւէ դրդապատճառ չունի եւ ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ ամսվա կեսինՙ մահմեդականների սուրբ ռամադանի մեկամսյա տոնից հետո:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4