ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը 2000-2001 թթ. իրականացրել է տարբեր գերատեսչություններից ստացված տերմինաբանական ստանդարտների լեզվաբանական փորձաքննությունՙ 14 մամուլ ծավալով: Տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի քննարկման են ներկայացվել նախագծեր բաղադրյալ հատուկ անուններում մեծատառերի ուղղագրության վերաբերյալ: ՀԽԲ-ի վերջին նիստում հաստատվել են մարզական 32 տերմինների հայերեն համարժեքներ: Շուտով դրանք կներկայացվեն պաշտոնական գրանցման: Հրատարակչության է պատրաստվում նոր «Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատուն»: