ԹԲԻԼԻՍԻ, 2 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հրաժարական տված Զուրաբ Ժվանիայի փոխարեն Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնի թեկնածությունները, ամենայն հավանականությամբ, կներկայացվեն երեքշաբթի: Այս մասին «Նովոստի» գործակալությանը հայտնել են Վրաստանի խորհրդարանի մամլո կենտրոնում: Երեքշաբթի, նոյեմբերի 6-ին, կկայանա հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի հերթական նստաշրջանը: