«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2001-11-01 | #200, 2001-11-02 | #201, 2001-11-03


ԱՄՆ-Ը ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի դեմ օպերացիայի համար ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի ռազմաօդային ռազմակայանն օգտագործել որպես մատակարարման բազա կամ պահեստային ի լրումն արդեն իսկ օգտագործվող Ուզբեկստանի եւ Պակիստանի բազաների: «Վաշինգթոն փոստ» թերթի տվյալներով, Ջորջ Բուշի վարչակազմը ներկայումս ճնշում է գործադրում ԱՄՆ Կոնգրեսի վրա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների շուտափույթ վերացման նպատակով, ինչը թույլ կտա Միացյալ Նահանգներին անհապաղ օգտագործել ադրբեջանական տարածքի ռազմաօդային բազաները: Ակտիվացնելով իր աշխատանքը տարածաշրջանում, վերջին օրերին Սպիտակ տունը եւ ԱՄՆ պետդեպարտամենտը ակտիվ բանակցություններ են վարել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ: Իրենց հերթին Ադրբեջանը եւ Հայաստանը առաջարկել են ԱՄՆ-ին օգտագործել իրենց օդային տարածությունը, դրանով իսկ տրամադրելով նոր միջանցք ԱՄՆ ինքնաթիռների համար, որոնք կարող են այն օգտագործել Աֆղանստանին հարվածելու համարՙ օդ բարձրանալով Եվրոպայի եւ Թուրքիայի ամերիկյան բազաներից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4