«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2001-11-01 | #200, 2001-11-02 | #201, 2001-11-03


ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ

Նոյեմբերի 4-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Անշուշտ, առաջնության պարգեւների հավակնորդների թվում կլինեն նաեւ հայ դյուցազունները, որոնք վերջին տարիներին փայլուն մրցելույթներ են ունեցել միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներում: Ծանրամարտի ՀՀ հավաքականը գլխավոր մարզիչ Օգսեն Միրզոյանի ղեկավարությամբ լրջորեն է նախապատրաստվել առաջնությանըՙ ուսումնամարզական երեք հավաք անցկացնելով Ծաղկաձորում, Վանաձորում եւ Երեւանում: Թուրքական մրցահարթակում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 69 կգ քաշային ծանրորդներ Ռուդիկ Պետրոսյանը, Վարազդատ Վասիլյանը, Սիդնեյի օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Արսեն Մելիքյանը (77 կգ), Գագիկ Խաչատրյանը (85 կգ), Հակոբ Փիլոսյանը (94 կգ) եւ Ռաֆիկ Չախոյանը (105 կգ): Հաջողություն մաղթելով մեր դյուցազուններին, սպասենք ուրախալի լուրերի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4