ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային իրավիճակը եւ ահաբեկչության դեմ իրականացվող պայքարի ընթացքն է քննարկվել աշխատանքային այցով Երեւանում գտնվող Լատվիայի Հանրապետության արտգործնախարար Ինդուլիս Բերզինշի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպմանը նոյեմբերի 5-ին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, Ինդուլիս Բերզինշը ներկայացրել է Լատվիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես Լատվիա-ԵՄ սպասվելիք անդամակցությանն առնչվող հարցեր:
Նախարար Օսկանյանը մանրամասն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային ներկա իրավիճակին:
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, զրուցակիցներն ընդգծել են համագործակցության ընդլայնման եւ խթանման անհրաժեշտությունը: