«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը դեռեւս ցուցմունքների հրապարակման փուլում է: Երեկվա նիստի ընթացքում եզրափակվեց ամբաստանյալ Ն. Հունանյանիՙ օգոստոսին տված ցուցմունքների հրապարակումը: Դատավարությունն առժամանակ դարձել է անհետաքրքիր եւ ընթանում է կիսադատարկ դահլիճում: Սակայնՙ սոսկ առժամանակ, քանի որ ցուցմունքների հրապարակման հաջորդող փուլն անկասկած հետաքրքիր է լինելուՙ ամբաստանյալ Կարեն Հունանյանի հարցաքննությունը: Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 7-ին:
Ա. Բ.