«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2001-11-02 | #201, 2001-11-03 | #202, 2001-11-06


ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆՈ՞ՒՄ ԵՆ

Ըստ ամենայնի, ԱԺ-ի ընդունած «Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած հայցը ՍԴ-ն չի քննարկվի: Արդեն տեղեկացրել ենք, որ նախաձեռնության հեղինակները ՍԴ էին ներկայացրել 45 ստորագրություններով փաստաթուղթ, որի տակ առկա էին ՀՅԴ պատգամավորների ստորագրությունները: Այս խմբակցությունը ոչ հաստատել, ոչ էլ մերժել էր հայցադիմումի ստորագրություններըՙ հիմք տալով նախաձեռնության հեղինակներին դարձյալ ՍԴ դիմելու: Մեր տվյալներով, Սահմանադրական դատարանը հարցում է ուղղել ՀՅԴ պատգամավորներին, փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները վերահաստատելու նպատակով եւ ստացել պատասխան, թե իրենք չեն վերահաստատել դրանք: Սա հիմք է դարձել ՍԴ-ի համար մերժելու հայցադիմումի քննարկումը:

Գ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4