Մինի ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությունում հաջող մեկնարկեցին հանրապետության չեմպիոն Երեւանի «Արաքսի» ֆուտբոլիստները: Մեկնարկային խաղում հայ ֆուտբոլիստները 6-4 հաշվով պարտության մատնեցին Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Մեմֆիսին»:
Հռոմում անցկացվող չեմպիոնների գավաթի մրցաշարում հանդես են գալիս 27 թիմեր, որոնք բաժանվել են 8 խմբի: Մեր թիմն ընդգրկված է 2-րդ խմբում, որտեղ հանդես են գալիս նաեւ Իտալիայի չեմպիոն «Ռոման» եւ Ադրբեջանի ուժեղագույն թիմըՙ «Թուրանը»: