ԲԱՔՈՒ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում լույս տեսնող «Մուխալիֆաթ» թերթը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը, ելույթ ունենալով ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերի պետական հանձնաժողովի նիստում, հայտնել է, թե ադրբեջանցի հայտնի մի գործարար Հայաստանում հողամաս է գնել եւ «գործ դրել»:
Անունը, ըստ թերթի, նախարարը չի հայտնել, բայց ասել է, թե ադրբեջանցի ձեռներեցը Հայաստանում իր գործն սկսել է վերջին մի քանի ամսվա ընթացքում:
Նույն թերթի, իր ելույթներից մեկում խիստ քննադատել է ադրբեջանցի լրագրողներին, որոնք վերջերս այցելել են Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Նա պնդել է, թե նրանք Հայաստանում զբաղվել են հարբեցողությամբ եւ «դեբոշներ սարքել»:
Մի քանի օր առաջ նույն նախարարը պնդել էր, թե ադրբեջանցի լրագրողները Հայաստանում իրենց անպարկեշտ են պահել եւ անեկդոտներ պատմել Ադրբեջանի ղեկավարների մասին: