«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2001-11-03 | #202, 2001-11-06 | #203, 2001-11-07


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ՊԱՏՃԱՌԸ

Ըստ ֆրանսահայ համայնքի «Յառաջ» օրաթերթում տպագրված Ժնեւից Արման Գասպարի հաղորդմանՙ «Ֆեդերալիզմ է լիբերտե» կուսակցության անդամ Ստեֆան Մալփանգոտտին (խորհրդարանական երկրի միակ իտալախոս Թեսենի գավառից) հոկտեմբերի սկզբներին հրաժարական է տվել, որովհետեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող իր ներկայացրած բանաձեւը տեւականորեն հետաձգվել է: Երեսուներեքամյա խորհրդարանականը հրաժարական իր նամակում դատապարտել է մյուս խորհրդարանականների անտարբերությունը 20-րդ դարում մարդկության դեմ գործված վատթարագույն ոճիրներից մեկի նկատմամբ:

Ցարդ միայն Ժնեւի խորհրդարանն է, որ 1998-ի հուլիսի 25-ին բանաձեւ է ընդունել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4