ՄՈՍԿՎԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ասլան Աբաշիձեն Աբխազիայում Վրաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ նշանակվելուց անմիջապես հետո մեկնել է Մոսկվա: Պաշտոնական այցի նպատակն է հանդիպել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Սակայն, ռուսական լրատվամիջոցների պնդմամբ, Աբաշիձեի այցի հիմնական նպատակն է ռուս քաղաքական գործիչների հետ քննարկել Աբխազիայում իրադրության կարգավորման հարցը: Աջարական առաջնորդը քանիցս հայտարարել է, որ առանց Ռուսաստանի աբխազական խնդիրն անհնար է լուծել: