ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ Ալլահշյուքյուր Փաշազադեի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդի միջեւ ներկայումս պայմանավորվածություն է ձեռք բերվում եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Ինչպես գրում է ադրբեջանական «525-րդ» թերթը, բոլոր երեք հոգեւոր առաջնորդներն էլ իրենց համաձայնությունն են տվել կայանալիք արդեն 7-րդ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ: Հանդիպման հիմնական թեման ղարաբաղյան հակամարտության լուծմանը վեաբերող հարցերի քննարկումն է լինելու: «525-րդ» թրեթը նշում է նաեւ, որ հանդիպման կազմակերպման նախաձեռնությամբ հանդես է եկել Համայն Ռուսիո պատրիարքը: Գարեգին Երկրորդի եւ Ալլահշյուքուր Փաշազադեի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2000 թ.-ի նոյեմբերի 24-ին: