ԲԱՔՈՒ, 9 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն չի ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկները, որ ներկայացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ինչպես հաղորդում է «Գազետա.ՍՆԳ.Ռու»-ն, Մամեդովն ասել է, որ ներկայացված տարբերակները շատ չեն տարբերվում նախկին առաջարկներից, որ քննարկվել են Փարիզում եւ Քի Վեսթում:
«Մենք Հայաստանի դերը խաղաղ գործընթացում համարում ենք ապակառուցողական, եւ այս ամենը ընկալում ենք որպես իրողությունների ոչ ճիշտ գնահատական», ասել է Մամեդովը: Ըստ նրա, Հայաստանը հանդես է գալիս ուժի դիրքերից, եւ Ադրբեջանը դրա հետ երբեք չի հաշտվի: