«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2001-11-07 | #204, 2001-11-08 | #206, 2001-11-10


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԴՈՒԺԻ ՀԵՆԱԿԵ՞Տ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ պաշտոնական շրջանակներն առայժմ որեւէ ձեւով չեն մեկնաբանում թուրքական եւ ամերիկյան թերթերի այն հաղորդումները, թե Ադրբեջանի տարածքում ամերիկյան օդուժի թիկունքային ժամանակավոր հենակետ է բացվելու: Այս մասին տեղեկացնում է Կասպյան լրատվական գործակալությունը:

Մինչդեռ թուրքական աղբյուրները նշում են, որ նման թիկունքային հենակետն անհրաժեշտություն է Աֆղանստանի ռմբակոծումներին մասնակցող ամերիկյան մարտական եւ ռազմափոխադրական ինքնաթիռների համար: Խոսքն առաջին հերթին ամերիկյան ռազմօդանավերի լիցքավորման եւ տեխնիկական ստուգումների, ինչպես նաեւ անձնակազմերի պարենավորման եւ բուժսպասարկման մասին է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4