ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 13-15-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Նյու Յորքՙ ՄԱԿ-ի 56-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, նոյեմբեր 29-30-ը Վ. Օսկանյանը կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների գագաթաժողովին: Նոյեմբերին նախատեսվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կ. Մացուուրայի, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վ. Սերդյուկովի այցերը Հայաստանՙ համապատասխանաբար նոյեմբերի 20-21-ը եւ նոյեմբերի 27-28-ը: