ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 10-ին, մեկ շաբաթյա պաշտոնական այցով, Երեւան կժամանի Համաշխարհային բանկի պատվիրակությունը, որը Հայաստանի իշխանությունների հետ կքննարկի ՀԲ ֆինանսավորմամբ հանրապետությունում իրականացվող երկուՙ Երեւանի եւ մարզերի ջրամատակարարման բարելավման, ծրագրերի իրականացման ընթացքը, դրանց արդյունավետության բարձրացման կատարելիք աշխատանքները: Չի բացառվում, որ այդ հանդիպումների ընթացքում քննարկման առարկա կդառնա նաեւ այդ ծրագրերով նախատեսված միջոցառումների ցանկի ընդլայնման հարցը: