«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2001-11-07 | #204, 2001-11-08 | #206, 2001-11-10


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 12-16-ը ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության, Փառատոների, մրցույթների եւ արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության միջազգային կենտրոնի հովանավորությամբ Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Միջոցառումների ծրագրում կլինեն համերգներ «Սերենադ» պետական կամերային նվագախմբի, «Բարեկամություն» պարի պետական անսամբլի, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի, այլ խմբերի եւ անհատ կատարողների մասնակցությամբ:

Համերգային ծրագրից բացի, նախատեսվում է բացել ցուցահանդեսներ Ազգային պատկերասրահի, Փարաջանովի անվան թանգարանի ժողովածուներից, կազմակերպել հայկական կինոյի փառատոն, թարգմանչաց տոնՙ «Հայկական պոեզիան ռուսերեն թարգմանություններում»:

Միջոցառումները տեղի կունենան Միությունների տան Սյունազարդ դահլիճում, Չայկովսկու անվան համերգային դահլիճում, Նկարչի կենտրոնական տանը, Գրականագետների կենտրոնական տանը եւ Ռուսաստանի մայրաքաղաքի այլ համերգային եւ ցուցահանդեսային հարթակներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4