«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2001-11-07 | #204, 2001-11-08 | #206, 2001-11-10


ԿՈՖԻ ԱՆԱՆԸ ԴՐՎԱՏԵԼ Է ԽԱԹԱՄԻԻՆ

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 9 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանը նոյեմբերի 8-ին Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը դրվատել է նախագահի իմացականությունը ու շրջահայացությունը քաղաքակրթությունների միջեւ երկխոսություն նախաձեռնելու համար: Ըստ «Իրանի ձայնի», քննարկվել են նաեւ Աֆղանստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ այդ երկրում անվտանգության ուժեր տեղակայելու, միջազգային ահաբեկչության դեմ համապարփակ կոնվենցիա ընդունելու ներկա ջանքերի ու Միջին Արեւելքի վերջին իրադարձություններին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Իրանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4